Գերմանական լրատվամիջոցների պնդմամբ՝ Արյեն Ռոբենը՝ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպանը, ցանկանում է, որ իր թիմի հետ հասնի մեծ բարձունքների՝ հենց մրցաշրջանի մեկնարկից սկսած:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանը Ռոբենի համար անհաջող ստացվեց, իսկ երկրպագուներն իրենց հերթին ճնշում էին գործադրում ֆուտբոլիստի վրա՝ դիմավորելով նրան սուլոցներով:
«Բավարիա»-ն միշտ ուզում է դառնալ Գերմանիայի չեմպիոն: Հատկապես ուզում է չեմպիոն դառնալ, որովհետև նախորդ երկու տարիներին զրկվել է այդ կոչումից: Ինչ վերաբերում է երկրպագուների զրպարտանքին, որն ուղղված է իմ հասցեին, ապա, իհարկե, ես հիասթափություն ապրեցի: Բայց հուսով եմ՝ այդպիսի բան այլևս չի կրկնվի»,- ասել է Ռոբենը:








































