Այս ամառ 60-ականների լեգենդար սուպերմոդել Թուիգին կուրախացնի իր երկրպագուներին դեբյուտային օծանելիքով: Ռոմանտիկ և էլեգանտ բուրմունք ստանալու վրա երկու տարի ժամանակ է ծախսվել:
Օծանելիքը պարունակում է դեղձի, տանձի և բերգամոտի, հասմիկի և նարնջի ծաղիկների նոտաներ: Popcornnews-ի փոխանցմամբ՝ Twiggy բուրմունքի բազային նոտաների համար պատասխանատու են մուշկն ու պաչուլին:
Վարդագույն ապակե տարան ունի ոսկեգույն կափարիչ, որից վզնոցի տեսքով կախված են երեք կաղապարներ՝սև կատվի, սրտի և Կուպիդոնի տեսքով:







































