Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տիտո Վիլանովան՝ իսպանական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչը, հայտարարել է, որ թիմի՝ Կատալոնայի սուպերգավաթային խաղին երկրորդ կազմով մասնակցելու որոշումն անձամբ է կայացրել:
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդել էինք, որ սուպերգավաթային խաղը «Էսպանյոլ»-ի դեմ տեղի չի ունենալու, քանի որ «Բարսելոնա»-ն չէր համաձայնել խաղադաշտ դուրս բերել իր հիմնական կազմի ֆուտբոլիստներին՝ վնասվածքներից զերծ մնալու համար: Հաշվի առնելով կատալոնական ակումբի նման հայտարարությունը՝ Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել չանցկացնել հանդիպումը: Այդուհանդերձ, խաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-ին:
«Ես ինքս եմ որոշել, որ խաղին չեն մասնակցելու հիմնական կազմի ֆուտբոլիստները: Խնդիրն այն է, որ դա միակ շաբաթն է, որ ես կարող եմ օգտագործել իմ թիմի բոլոր ֆուտբոլիստներին: Հետագայում նրանք պետք է միանան Իսպանիայի ազգային թիմին: Ես կիսում եմ թիմի ղեկավարության կարծիքը, իսկ նրանք կարծում են, որ խաղադաշտ պետք է դուրս գա կատալոնական ակումբի երկրորդ թիմը»,- ասել է Վիլանովան:










































