Sueddeutsche Zeitung-ի փոխանցմամբ` Գերմանիայում ստեղծվել է նոր` «Աջեր» կուսակցություն:
Կուսակցության հիմնադիրն է հայտնի նեոնացիստ, Հոլոքոստը ժխտող Քրիստիան Վորխը (Christian Worch): Նրա «Աջեր» կուսակցությունը շեշտը դնում է գերմանական ազգային նույնականացման վրա և հանդես գալիս ԳԴՀ-ում ներգաղթյալների հոսքի դեմ:
Կուսակցությունը ձևավորվել է դեռ մայիսին, սակայն մամուլը դրան անդրադարձել է միայն այժմ:
Վորխը պնդում է, որ «Աջեր»-ը ամբողջությամբ հետևում է Գերմանիայի Սահմանադրության դրույթներին:
ԳԴՀ-ի ընտանեկան հանձնաժողովի նախագահը կուսակցության գրանցման հարցը կորոշի օգոստոսին:
Մինչ այդ «Աջերի» ղեկավարությունը իր առջև դնում է գլոբալ խնդիրներ: Մասնավորապես, կուսակցությունը որոշել է 2014թ. ընտրությունների արդյունքների հիման վրա մուտք գործել Եվրախորհրդարան:











































