«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, որի թիմը հաղթեց Մալազիայի հավաքականին, շնորհակալություն հայտնեց մալազիացի երկրպագուներինʽ իրենց աջակցության համար: Այդ խաղն ավարտվեց 3-1ʽ հօգուտ բրիտանական ակումբի:
«Ես կարծում եմ, որ ամբողջ շրջագայության ընթացքում մեզ ցույց տվեցին գերազանց վերաբերմունք ու աջակցություն: Շնորհակալ եմ Մալազիայի երկրպագուներին: Հուսով եմ՝ մենք նորից կգանք այստեղ հաջորդ տարի: Ես նաև հուսով եմ, որ Մալազիայի հավաքականը կշարունակի զարգացում ապրել: Նրանք ունեն լավ մարզիչ»,- ասել է իտալացի մասնագետը:







































