Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում ֆուտբոլի Իսպանիայի՝ մինչև 24 տարեկանների հավաքականի առաջատար Խուան Մատայի կարծիքով՝ իր թիմը ավելիին էր արժանի Օլիմպիադայում.
«Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ աջակցության համար: Շատ ցավալի է, որ մենք դուրս մնացինք մրցաշարից: Ես վստահ եմ, որ մեր թիմն ավելիին էր արժանի այս Օլիմպիադայում: Մենք պետք է դասեր քաղենք այս պարտությունից ու ավելի ուժեղանանք»,- Twitter-ի իր էջում գրել է Մատան:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընտրանին 0-1 հաշվով զիջել էր Հոնդուրասի հավաքականին: