Թբիլիսաբնակ հայերի մեծ մասը նախապատվությունը տալիս է իշխանություններին և ընտրությունների ժամանակ քվեարկում հենց նրա օգտին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց վրացահայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մանուսաջևը:
«Բանն այն է, որ վրացական իշխանությունները դրական վերաբերմունք են ցուցաբերում, աջակցում այն հայերին, ովքեր ձուլվում են վրացիների հետ, իրենց պահում են, ինչպես վրացիներ, ընդունվում են վրացական բուհեր և այլն»,- ասաց նա:
Հարցին՝ որքա՞ն որոշիչ կամ ազդեցիկ են հայ համայնքի քվեները ընտրությունների ժամանակ, Դավիթ Մանուսաջևը նշեց, որ չնայած բավական մեծաթիվ լինելուն, այնքան էլ ազդեցիկ չեն:










































