ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը կարող է իր պատմության մեջ առաջին անգամ նախընտրական ծրագրի մեջ ներառել այնպիսի դիրքորոշում, որով կաջակցի միասեռական ամուսնությունները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը` հղում անելով դեմոկրատներին մոտ ամերիկյան տեղեկատվական աղբյուրներին:
Նախընտրական քարոզարշավի նախագիծը կիրակի հաստատվել է կուսակցական հատուկ հանձնաժողովի կողմից: Նրանում ներառված է կետ այն մասին, որ Դեմոկրատական կուսակցությունը հերքում է ընտանիքի պաշտպանության օրենքը, որն ամուսնությունը սահմանում է որպես կնոջ և տղամարդու միություն:
Նախընտրական քարոզարշավի նախագիծը պետք է դեռ վավերացվի Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ, որը կանցկացվի Հյուսիսային Կարոլինայում` սեպտեմբերին: Այդ համագումարի ժամանակ Օբաման պաշտոնապես կդառնա ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն: Մայիսին նա արդեն իր աջակցությունն էր հայտնել միասեռական ամուսնությունների նկատմամբ:
Օբամայի մրցակից` հանրապետական Միթ Ռոմնին, ինչպես և հանրապետականների մեծամասնությունը, աջակցում է ընտանիքի պաշտպանության օրենքը:
Միասեռական ամուսնությունները թույլատրվում են ամերիկյան 6 նահանգներում:










































