«Սան-Պաուլու»-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան հայտնել է, որ իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ավարտից հետո:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 19-ամյա բրազիլացու տրանսֆերի դիմաց 36 մլն եվրո է առաջարկել, բայց մերժվել է, քանի որ «Սան-Պաուլու»-ն ցանկանում է 40 մլն եվրո ստանալ: Ինքը` Մոուրան հայտնել է, որ Օլիմպիադայի ավարտից հետո միայն որոշում կկայացնի:
«Ներկայումս ես «Սան-Պաուլու»-ի խաղացող եմ և ուշադրությունս սևեռել եմ Օլիմպիադայի ուղղությամբ: Երջանիկ կլինեմ, եթե «Սան-Պաուլու»-ում մնամ, քանի որ այստեղ ես կատարել եմ կարիերայիս առաջին քայլերը»,-ESPN-ը մեջբերում է Մոուրայի խոսքերը:







































