ՄԱԿ-ի փորձագետները առաջիկա օրերին կայցելեն Հյուսիսային Կորեա՝ վերջին անգամվա ջրհեղեղի հետևանքով հասցված վնասների մակարդակը և հնարավոր նյութական օգնության չափերը որոշելու:
Հյուսիսային Կորեայում վերջին ամսվա ընթացքում խոշորագույն ջրհեղեները դարձել են 88 մարդու մահվան պատճառ, իսկ գրեթե 63 հզ մարդ զրկվել են տանիքից:
Լրատվամիջոցները նշում են, որ աղետը կարող է ուժեղացնել առանց այն էլ երկրում գոյություն ունեցող սննդամթերքի պակասը:
Հյուսիսային Կորեայում սննդամթերքի հարցը բարելավվել է, սակայն ոչ այնքանով, որ սովի հարցը լուծվի և թույլ տա այդ երկրին հրաժարվել միջազգային օգնությունից:







































