Սիրիայում շարունակվող բռնությունները հակամարտության երկու կողմերի ձեռքի գործն են: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Բաբակար Գէն:
Ես անձամբ կարող եմ փաստել, որ Հոմս այցելության ժամանակ ականատես եմ եղել հրետանային ռմբակոծումների,- նրա խոսքերը մեջ են բերում համացանցային ԶԼՄ-ները:
Գեն պատմել է նաև Ռաստան քաղաքի ավերումների մասին:
Ես շատ եմ անհանսգտանում բռնությունների պատճառով, որոնք դեռ շարունակվում են: Մենք պետք է խոստովանենք, որ բռնությունները երկու կողմերի ձեռքի գործն է,- նշել է նա:
Հիշեցնենք, որ դիտորդների առաքելությունն այս տարվա մայիսից գտնվում է Սիրիայում`ՄԱԿ ԱԽ-ի որոշմամբ:
Հուլիսի 27-ին դիտորդների մոտ կեսը լքել են Սիրիան, քանի որ առաքելության աշխատանքները դժվարացնում են ընդդիմության և կառավարության միջև չդադարող պատերազմները:











































