Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հովազաձոր ՍՊԸ-ն պետք է դադարեցնի շինարարական աշխատանքները Խոսրովի արգելոցում

ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Խոսրովի անտառ ՊՈԱԿ-ի նախկին Գիլան պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խմբի ընդլայնված նիստը:

Ընդլայնված նիստին մասնակցել են Խոսրովի արգելոց, Փրկենք թեղուտը, Թռչկան, Էկոդաշինք քաղաքացիական նախաձեռնության անդամներ և մի շարք այլ բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահն ամփոփել է ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ հունվարի 31-ի N18-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքները, մասնավորապես`

1. 2010 թ կասեցվել է Հովազաձոր ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքները,

2. Խոսրովի անտառ պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ գտնվող նախկին Գիլան պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման, առաջարկությունների ներկայացման և հետագա աշխատանքների իրականացման նպատակով աշխատանքային խումբը մի շարք քննարկումներ է կազմակերպել, ինչպես նաև այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց` տեղում կիսակառույց շինության վիճակին ծանոթանալու և աշխատանքային խորհրդակցություն անցկացնելու համար:

3. աշխատանքային խումբը ուսումնասիրել է Հովազաձոր ՍՊԸ-ի իրավական փաստաթղթերը` շինարարական թույլտվությունը, նախագծերը:

4. Խոսրովի անտառ պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը 25.06.2012 թ. N 25 գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի, Արարատ գրանցման բաժին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը չեղարկելու նպատակով:

5. Վերը նշված Արարատ գրանցման բաժնից 27.06.2012թ. N Կ-25/06/2012-4-0110 գրությամբ ստացվել է ծանուցում գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթի կասեցման վերաբերյալ, որում նշվում է, որ անշարժ գույքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 28 հոդվածի 1 մասի 1 և 3 կետի սահմանված հիմքերով:

6. Խոսրովի անտառ պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնարարվել է սահմանված կարգով կրկին անգամ ծանուցել Հովազաձոր ՍՊԸ-ին 10 օրյա ժամկետում ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 925-Ն և 2009 թվականի ապրիլի 23-ի N 500-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին N 866-Ն որոշման հիմքերով վարձակալության պայմանագրերը լուծելու մասին համաձայնություն ստանալու համար: Միևնույն ժամանակ Հովազաձոր ՍՊԸ-ին զգուշացվել է, որ համաձայնությունը չստանալու դեպքում հարցը կլուծվի դատական կարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում