Եգիպտական դատախազությունն առաջիկա չորեքշաբթի պաշտոնապես կբողոքարկի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի վերաբերյալ որոշումը: Այս մասին հայտարարել է արդարադատության խորհրդական Մուստաֆա Սուլեյմանը:
Այս տարվա հունիսի 2-ին Կահիրեի քրեական դատարանը որոշում է կայացրել դարի գործի վերաբերյալ` դատապարտելով Հոսնի Մուբարաքին և ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիին ցմահ կալանքի` մեղադրելով 2011թ-ի ցույցերի ժամանակ խաղաղ ցուցարարների մահվան մեջ: Գործընթացի մնացած բոլոր մասնակիցները` Մուբարաքի երկու որդիները և եգիպտական նախկին ՆԳՆ ղեկավարի վեց օգնականները արդարացվել էին:
«Չորեքշաբթի` օգոստոսի 1-ին, Եգիպտոսի դատախազությունը փաստաթղթեր կներկայացնի դատարան` պահանջելով վերանայել նախկին նախագահ Մուբարաքի գործը»,- հաղորդել է Սուլեյմանը:
Նրա խոսքերով` փաստաթուղթը, որն ուղարկվելու է դատարան, կնախապատրաստվի ամենամանրակրկիտ ձևով, որտեղ հաշվի կառնվեն բողոքարկման բոլոր օրինական հիմքերը:











































