Գերմանիան, օգնելով հարևաններին, ռիսկեր է ստեղծում իր վարկանիշի համար: Այս մասին Welt am Sonntag թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ամերիկյան վարկանշային Egan-Jones Ratings Co գործակալության նախագահ Շոն Էգանը: Այս մասին հաղորդում է «Ֆինմարկետը»:
«Մոտակա շաբաթում մենք ուշադիր կհետևենք Գերմանիայի ֆինանսական պարտականություններին: Ու եթե երաշխիքներն ու վարկային գծերն ավելանան, մենք անհապաղ կարձագանքենք»,- հայտարարել է Egan-Jones-ի ղեկավարը:
Ներկայում գործակալությունը Գերմանիայի վարկանիշը սահմանել է A- մակարդակում, իսկ աշխարհի խոշորագույն վարկանշային գործակալությունները` S&P, Fitch ու Moody’s, ԳԴՀ-ի վարկունակությունը գնահատում են ААА` առավելագույն մակարդակի:
Ի տարբերություն իր գործընկերների`ն Egan-ը չի բացառում Գերմանիայի դեֆոլտի հավանականությունը: