Իրաքի վրա ծախսված գումարների վերաբերյալ հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ կառավարությունը 206 մլն դոլար է վատնել իրաքցի ոստիկանների ուսուցման վրա: Այս մասին ասվում է Իրաքի վերակառուցման հարցերով գլխավոր հրահանգչի զեկույցում:
Հրահանգիչը պնդում է, որ Իրաքի իշխանությունները գրավոր համաձայնություն չեն տվել ոստիկանների ուսուցմանը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, զեկույցի 41 էջանոց կրճատ տարբերակում ասվում է, որ ռազմական գործողությունների արդյունքում տուժած երկրների վերականգնման համար պահանջվում է առաջին հերթին այն պետության աջակցությունը և համաձայնությունը, ում օգնություն է տրամադրվում:
Աուդիտորների կարծիքով՝ այդ ծրագրի համար միջոցներ տրամադրելը, մանավանդ որ Իրաքի իշխանությունները դրանով հետաքրքրված չէին, շատ ծախսատար է եղել և անիմաստ: Հեղինակները նաև պնդում են, որ նպատակահարմար չեն համարում Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատանը հետագայում միջոցների տրամադրումը:
Սակայն պետքարտուղարության կարծիքով՝ ծախսված գումարը ոչ մի կերպ չի կարելի համարել անիմաստ վատնում: Ավելին, գերատեսչությունը կարծում է, որ կառավարությունը պետք է նախկինի պես գումարներ տրամադրի այդ ծրագրին: Հուլիսի 26-ին ծանոթանալով հետազոտության նախնական արդյունքներին՝ գլխավոր քարտուղարի օգնական Քերոլ Պերեսը հրահանգիչներին նամակ է հղել, որում հերքել է զեկույցի եզրակացություններն ու հայտարարել, որ դեսպանատանը լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն 2013թ. ծրագիրն իրականացնելու համար:
Իրաքցի զինվորականների ուսուցման ծրագիրը սկսվել է 2011թ. և նախատեսվում էր 5 տարով:










































