Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի խումբ հայեր Բաթմանի նահանգի Սասունի շրջանում բարձրացրել են 2983 մետր բարձրություն ունեցող Մարութա (Մարաթուկ) լեռը: Հայաստանից, Ստամբուլից և այլ տեղերից ժամանած մոտ 150 հոգանոց խումբը բարձրացել է լեռան վրա և, մոմ վառելով, աղոթել լեռան գագաթին գտնվող մատուռում:
Ոխտագնացությանը մասնակցել է նաև Հայաստանում հայտնի «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը: Ոխտագնացներից Հասմիկ Բաղդասարյանը հայտարարել է, որ այս ուխտագնացությամբ կատարվեց իր երեսնամյա երազանքը՝ հույս հայտնելով, որ նման ուխտագնացությունները կկրեն առավել հաճախակի բնույթ:









































