Բլոգերները ավստրիական Die Kronen Zeitung թերթին մեղադրել են Սիրիայի պատերազմի մասին նյութում ֆոտոշոփ օգտագործելու մեջ: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Journal du Siecle պորտալը:
Հուլիսի 28-ի համարում հրապարակվե լ է սիրիացի մի ընտանիքի լուսանկարʽ Հալեպի քանդված շենքերի ֆոնին. տղամարդ՝ երեխան ձեռքին և հիջաբով մի կին քայլում են փողոցով: Լուսանկարը կցված է եղել «Ասադի բանակը տանկերով փակում է ճանապարհը «բոլոր մարտերի մոր առաջ»»: «Բոլոր մարտերի մայր» սիրիական մամուլում անվանում են Հալեպի համար մարտերը: Սիրիայի իշխանությունները կարծում են, որ ապստամբներից խլելով Հալեպը՝ իրենք կարող են առավելություն ստանալ հակամարտության մեջ:
Թերթի համարի լույս տեսնելուց հետո Reddit կայքում հրապարակվել է լուսանկարի բնօրինակը EPA գործակալության ֆոտոբազայից: Դրանում սիրիացի ընտանիքը քայլում է քաղաքային սովորական բնապատկերի ֆոնին: Լուսանկարը կայքում հրապարակվել է հուլիսի 26-ին: Բլոգերները Die Kronen Zeitung-ին մեղադրել են Սիրիայի հակամարտությունը սրելու համար դիտավորյալ կերպով ֆոտոշոփ օգտագործելու մեջ:
Kronen Zeitung-ը Ավստրիայի ամենախոշոր թերթն է: Ամեն տարի պարբերականը կարդում է ավելի քան 2.9 մլն մարդ, որոնց կազմում է Ավստրիայում թերթերի լսարանի 43 տոկոսը:







































