Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատել է, որ ակումբը պատրաստ է ձեռք բերել «Արսենալ»-ի հարձակման գծի առաջատար Ռոբին վան Պերսիի իրավունքները:
«Ես չգիտեմ՝ ինչ կպատահի վան Պերսիի հետ: Նա հիմա «Արսենալ»-ի խաղացողն է: Նրա համար շատ դժվար կլինի թողնել ակումբը, քանի որ այն շարունակում է մնալ լավագույններից մեկն աշխարհում: Երբ խոսքը «Յուվենթուս»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև ընտրություն կատարելու մասին է, ապա բոլորի համար է դժվար: Բայց եթե մենք հնարավորություն ունենանք նրա տրանսֆերը գնելու, ապա անպայման կանենք, քանի որ նա լավագույններից է` ինչպես մեր մյուս հարձակվողները»,- ասել է Մանչինին:







































