Warner Bros. ընկերությունը ծրագրում է «Ճաճանչ» ֆիլմի» շարունակությունը նկարահանել : Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:
Ընկերության ներկայացուցիչները ընդգծում են, որ ներկայումս նախագիծը գտնվում է մշակման վաղ փուլում: Այլ մանրամասներ չեն հաղորվում: Հայտնի է միայն, որ ֆիլմի վրա կաշխատի սցենարիստ և պրոդյուսեր Լաետա Կալոգրիդիդսը: Նախկինում նա մասնակցել է «Ալեքսանդր», «Ավատար» և «Անիծյալների կղզին» ֆիլմերի վրա:
1980 թվականին վարձույթ դուրս բերված «Ճաճանչ» սարսափ ֆիլմը հանդիսանում է Ստիվեն Քինգի համանուն վեպի էկրանավորում: Գրողը գոհ չէ ֆիլմից:Նկարահանումներով զբաղվել է ռեժիսոր Ստենլի Կուբրիկը: Ֆիլմում գլխավոր դերով հանդես է եկել Ջեք Նիքոլսոնը: «Ճաճանչ»-ում նկարահանվել էին նաև Շելի Դյուվալը, Դենի Լլոյդը և Սկետմեն Քրոզերսը:
1997 թվականին Քինգի գրքի հիման վրա նկարահանվել է 3 սերիանոց հեռուստաֆիլմ: 2009-ին հայտնի է դարձել, որ գրողն աշխատում է «Ճաճանչ» վեպի շարունակության վրա:









































