Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ ընդհանուր քաղաքական հարցերով փոխարտգործնախարարի օգնական Հալիդ Չևիքը պաշտոնական այցով ժամանելու է Իրան:
Չևիքն իրանական իր այցի շրջանակներում հանդիպելու է իրանցի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում նաև արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են երկկողմանի հարաբերությունների հարցը և տարածաշրջանում ու հատկապես Սիրիայում ընթացող զարգացումները:








































