Իսպանական մամուլի հաղորդմամբ՝ Իսպանիայի՝ մինչև 24 տարեկանների ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խավի Մարտինեսը Հոնդուրասի հավաքականի կողմից կրած պարտությունից հետո շատ է սրտնեղել:
«Մեր թիմն ստեղծեց գոլային 24 պահ, բայց գնդակը ցանկություն չուներ հայտնվելու մրցակցի դարպասում: Ասեմ նաև, որ մրցավարը չնշանակեց երկու 11-մետրանոց: Սակայն մենք չպետք է կորցնենք մեր կայունությունը, այլ պետք է շարժվենք առաջ»:







































