Հինգ մարդ է զոհվել և նույնքան էլ վիրավորվել կոլումբիական Մեդելյին քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին հաղորդում է Univision հեռուստաալիքը:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ` սպանվածներից 2-ը անչափահասներ են: Հանդիպումն ընթացել է տեղի բնակիչների թիմերի միջև: Անհայտ անձը կրակել է հրացանից:
Ոստիկանությունը չի բացառում, որ դա կարող է կապված լինել հակամարտող հանցավոր խմբերի հետ, որոնք պայքարում են տարածքի վերահսկողության համար:
ՄԱԿ-ի տվյալներով` Կոլումբիան կոկաինի գլխավոր արտադրողն է: Անցած տարի հարավամերիկյան այս պետությունը արտադրել է 345 տոննա թմրանյութ:
Կոլումբիայի հանցագործության մակարդակը ամենաբարձրն է Լատինական Ամերիկայնում:











































