Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտարարել է, որ չի կարող ասել, թե երբ Վիլյան կկարողանա դուրս գալ խաղադաշտ: Հիշեցնենք, որ իսպանացի հարձակվողը կոտրել էր սրունքոսկրը:
«Երբ կվերադառնա Վիլյան՝ չենք կարող ասել, որովհետև հասկանում ու գիտակցում ենք նրա վնասվածքի լրջությունը: Երբ նա վերականգնվի, մենք ուրախ կլինենք նորից նրան տեսնել թիմում»,- ասել է Վիլանովան:








































