Ռումինիայում անցկացվող` նախագահ Տրայան Բեսեսկուի վստահության հանրաքվեին բացվել են բոլոր 18548 ընտրական տեղամասերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ` քվեարկությունն ընթանում է բնականոն հունով, առավոտից նկատվում է մեծ ակտիվություն:
Արդեն քվեարկել են նախագահի պաշտոնակատար Կրին Անտոնեսկուն, վարչապետ Վիկտոր Պոնտան, պետության նախկին ղեկավար Յոն Իլիեսկուն, քաղաքական այլ նշանավոր դեմքեր:
Ինքը` Բեսեսկուն, չի քվեարկել: Ավելի վաղ նա իր կողմնակիցներին հորդորել էր բոյկոտել քվեարկությունը, քանի որ դրա արդյունքում ինքը հավանաբար կզրկվի պաշտոնից:
Հարցման արդյունքներով` երկրի քաղաքացիների ավելի քան 70 տոկոսը ցանկանում է երկրի ներկայիս ղեկավարի պաշտոնանկությունը: Այդ դեպքում Ռումինիայում 32 ամսվա ընթացքում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն:










































