Պոլ Ռեդկլիֆը՝ Մարաթոնի համաշխարհային ռեկորդակիրը, չի մասնակցի Լոնդոն-2012 օլիմպիադային, այս մասին հայտնում է բրիտանական մամուլը՝ վկայակոչելով աթլետի գործակալին: 38-ամյա մարզիկը ստիպված է բաց թողնել Օլիմպիական խաղերը՝ երեք շաբաթ առաջ ստացած վնասվածքի պատճառով: Նշենք, որ բրիտանացին մրցաշարի գլխավոր հավակնորդներից էր:










































