Այսօր` հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի ճանապարհի բանուկ մասում իրար են բախվել Գյումրի քաղաքի Անի թաղամասի բնակիչ 26-ամյա Զավեն Մինասյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 11 ՍՍ 479 համարանիշի և Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ 33-ամյա Արտակ Պետրոսյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի 31 ԼԼ 800 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Օպել Վեկտրա»-ի վարորդ Վ. Մինասյանն ու ուղևոր, Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 34-ամյա Սամվել Գրիգորյանը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ վիրավորներից Զ. Մինասյանը ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող է, իսկ Ս. Գրիգորյանը նույն զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով փոխնգդապետ է:










































