Լոնդոնի ոչ բոլոր բնակիչներն են հիացած Օլիմպիական խաղերով: Գրեթե 100 մարդ հուլիսի 28-ին ցույցի էր դուրս եկել, որի նպատակը Օլիմպիադայի դեմ բողոք հայտնելն էր: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ցուցարարներին դուր չի գալիս ընթացող խաղերի կապիտալիստական բնույթը: Կազմակերպիչների խոսքերով` ի հեճուկս տնտեսության վրա Օլիմպիական խաղերի ունեցած բարենպաստ ազդեցության մասին տարածված կարծիքի, Օլիմպիական խաղերը Լոնդոնին օգուտ չեն բերի:
«Սովորական աշխատավոր մարդիկ ոչինչ չեն ստանում, այն դեպքում, երբ McDonalds-ը կամ Coca-Cola-ն օլիմպիական միջոցառումների ժամանակ գովազդների հետևանքով միլիոնավոր դոլարների եկամուտ կունենան »,- ասել է ցույցի կազմակերպիչներից Մայքլ Կոուլսթոնը:
Ցույցը հանգիստ է ընթացել, ձերբակալվածներ չկան:











































