Լոնդոնի Օլիմպիական խաղերը լքեց բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը:
1/32 եզրափակիչում հայ մարզիկին պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Տարել Գաուշան: Առաջին ռաունդան ավարտվեց 4:3 հաշվով` մեր մարզիկի հաղթանակով, սակայն 2-րդ ռաունդում մրցավարն ընդհատեց մենամարտը` գրանցելով տեխնիկական նոկաուտ: