La Gazzetta dello sport-ը տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գործարք կնքել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Մասնագետը մեղադրվում է իր նախկին ակումբի` «Սիենա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում պայմանավորված 2 խաղերի մասնակցության մեջ:
Այժմ մարզիչը կարող է պայմանավորվել ԻՖՖ-ի հետ` ընդունելով իր մեղքը, իսկ ֆեդերացիան կմեղմացնի մարզչի պատիժը` հրաժարվելով քրեական գործ հարուցելուց:
Այդպիսով` Կոնտեն կարող է որակազրկվել 3-4 ամսով, իսկ «Յուվենթուս»-ը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի:








































