Անցած շաբաթ տեղի են ունեցել Իսրայելի և Հունաստանի ռազմածովային ուժերի միասնակասն ուսումնական պարապմունքներ:
Իսրայելական հրթիռային նավերի խմբերին ողջունել են հունական բանակի և նավատորմի բարձրագույն ներկայացուցիչները:
Այս զորավարժություններն արդեն թվով երկրորդ համատեղ մարզումներն են: Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումից հետո Հունաստանը վերածվում է Միջերկրական ծովում Իսրայելի հիմնական ռազմական գործընկերոջ:









































