Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ` Կատալոնիայի Սուպերգավաթի 2012 թվականի խաղարկությունը չի կայանա:
Նշենք, որ հուլիսի 31-ին նախատեսված էր Կատալոնիայի Սուպերգավաթի առաջին խաղարկությունը «Բարսելոնա»-ի և «Էսպանյոլ»-ի միջև: Սակայն վերջինս հայտարարեց, որ խաղադաշտ դուրս կբերի «Բարսելոնա Բ»-ին:
«Նման քայլի մենք դիմում ենք առաջին թիմի ծանրաբեռնված գրաֆիկի, մի շարք առանցքային ֆուտբոլիստների բացակայության և խաղացողների վնասվածք ստանալու վտանգի պատճառով»,- հայտարարել է «Բարսելոնա»-ի փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
Նման հայտարարությունից հետո Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել չեղյալ համարել թե´ Սուպերգավաթի, թե´ Կատալոնիայի Գավաթի եզրափակիչի խաղարկությունները:







































