Եգիպտոսը համաձայնել է ամեն օր 12 ժամով բացել սահմանը Գազայի հետ: Այդ մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյան:
Նրա խոսքով` հաստատվել է նաև մեկ այլ համաձայնություն, ըստ որի` մինչև 1,5 հազար պաղեստինցի ամեն օր կարող է անցնել Եգիպտոսի սահմանը:
Եգիպտոսը նույնպես հրապարակել է այդ փոփոխությունները, սակայն նշվել է, որ ժամանակ կպահանջվի անցակետերը դրանց հարմարեցնելու համար:
Սահմանը անցնելու վերաբերյալ համաձայնությունը կայացվել է այս շաբաթ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի և Իսմայիլ Հանիյայի հանդիպումից հետո: Կողմերը համաձայնել են նաև Եգիպտոսի տարածքով Գազա ներմուծվող գազի ծավալների ավելացման հարցում:






































