Ամերիկացի լողորդուհի Դանա Վոլմերը որակավորման փուլում օլիմպիական ռեկորդ է սահմանել 100 մ մրցուղում` այն հաղթահարելով 56.25 վայրկյանում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է չինացի մարզուհի Լյու Ինը` 57.17 վայրկյան արդյունքով:
Ռուսաստանցի Իրինա Բեսպալովան ավարտեց իր ելույթները Լոնդոնի օլիմպիական խաղերի 100 մ մրցուղում` ցույց տալով ընդամենը 19-րդ արդյունքը: