Ռուսաստանը մտադիր չէ ապաստան տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին բոլոր խոսակցությունները սկսվում են վատ նպատակներով: Այսօր նման հայտարարություն է արել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք այդ մասին նույնիսկ չեն մտածում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը լրագրողներին: «Նրանք, ովքեր փորձում են այդ միտքը հասցնել միջազգային հանրությանը, դա անում են կեղտոտ նպատակներով»,- հայտարարել է նախարարը:
«Մենք սիրիական ռեժիմի մտերիմ ընկերը չենք և երբեք էլ չենք եղել: Նրա մտերիմ ընկերները Եվրոպայում են, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է խնդիրը այդ կերպ լուծել, ապա թող մտածի իր հնարավորությունների մասին»,- հավելել է Լավրովը:









































