Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահ Էվելին Վիդմեր-Շլյումֆը նախատեսում է գործարարների մեծ խմբի հետ այցելել Ղազախստան: Այս մասին հայտնում են Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունից: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Վիդներ-Շլյումֆի հետ հանդիպել է Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում:
Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են երկկողմանի հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև օրակարգային հարցեր:









































