Սիրիայի զինված ուժերը հարձակվում են Հալեպ քաղաքի Սալահեդդին թաղամասի վրա:
Ինչպես հայտնում են համացանցային լրատվամիջոցները, որոշ տվյալների համաձայն` առավոտվանից քաղաքում զոհվել է 10 զինվոր և 6 ապստամբ:
Բնակիչները լքել են այդ թաղամասը: Նրանց որպես ապաստարան են տրամադրել հարևան թաղամասերի լքված դպրոցներն ու այգիները:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնում էին, որ Բաշար Ասադին ենթակա բանակը ուժեղացրել է հրաձգությունը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում, որտեղ ավելի վաղ ամրապնդվել էին ապստամբները:









































