ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Շերրի Ռեհմանը Միացյալ Նահանգներին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերից հարվածները Պակիստանի տարածքում:
Դեսպանի խոսքով` նախկինում անօդաչու սարքերը հարված էին հասցնում «Ալ-Քաիդայի» ուժերին, սակայն հիմա դրանց օգտագործումը միայն նպաստում է ապստամբների հեղինակության աճին:
Հարվածների զոհ են դառնում հիմնականում խաղաղ բնակիչները կամ պակիստանյան ուժային կառույցների ներկայացուցիչները:
Անօդաչու սարքերի օգտագործումը երկու երկրների միջև լարված հարաբերությունների պատճառ է դարձել:
Հնարավոր է, որ այս հարցը քննարկվի ԱՄՆ-ի և Պակիստանի հետախուզական ծառայությունների ղեկավարների` մյուս շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ:









































