Աշխարհի 6-րդ ռակետ Տոմաշ Բերդիխը Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկում անակնկալ պարտություն կրեց բելգիացի Սթիվ Դարսիից: Հանդիպումն ավարտվեց 4:6, 4:6 հաշվով: Բելգիայի ներկայացուցչի հաջորդ մրցակիցը կլինի կոլումբիացի Սանտյագո Խիրալդոն, ով 7:5, 6:3 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Ռայան Հարիսոնի նկատմամբ:
Օլիմպիադա. Թենիս. Առաջին շրջան
Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) – Դավիդ Նալբանդյան (Արգենտինա)` 6:3, 6:4
Ֆիլիպ Պեցշներ (Գերմանիա) – Լուկաշ Լացկո (Սլովակիա)` 7:6 (7:5), 6:1





































