Սիրիական սահմանապահները կանխել են զինյալների մուտքը երկիր Լիբանանի տարածքից: Այս մասին հայտնում է SANA տեղական գործակալությունը` հղում անելով Սիրիայի Զինված ուժերում աղբյուրին:
Հաղորդվում է, որ սահմանապահների ու զինյալների միջև մարտը տեղի է ունեցել Էլ-Բալադյեխ հսկիչ անցակետի շրջանում, որը տեղակայված է Էլ-Ռաստան քաղաքից ոչ հեռու` Հոմսի նահանգում:
Ընդ որում` ահաբեկիչները գնդացիրով կրակել են նաև այլ սահամնային անցակետերի ուղղությամբ:
Սահմանային անցակետի վրա հարձակվել է զինյալների 2 մեծ խումբ, սակայն հարձակումը հետ են մղել: SANA-ի աղբյուրը հայտնել է, որ սահմանապահներին ակտիվորեն աջակցել են տեղացիները:
Գործակալությունը հայտնում է, որ մարտի ընթացքում ահաբեկիչների շրջանում եղել են զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը մի քանի տասնյակի է հասնում:
Զինծառայողների և աշխարհազորայինների կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում:








































