Իտալական «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն հստակ ասել է, որ այս ամռանը չի ցանկանում հեռանալ իտալական ակումբից: Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով մեծապես հետաքրքրված է բրազիլական «Սանթոս»-ը:
«Ես չեմ ուզում հեռանալ «Միլան»-ից: Ինձ դուր է գալիս աշխատել Ալեգրիի ղեկավարության ներքո: «Սա՞նթոս». ես դեռ ժամանակ կունենամ տուն վերադառնալու համար: Բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ «Միլան»-ն իմ վերջին եվրոպական ակումբն է: Իսկ գալիք մրցաշրջանում դուք կտեսնեք լրիվ այլ թիմ, քանի որ Իբրահիմովիչն ու Սիլվան հեռացել են»,- մեջբերում է Ռոբինյոյի խոսքերը Corriere dello Sport-ը:







































