Քրդական Hawlati թերթին տված հարցազրույցի ժամանակ PKK-ի փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանը մեկնաբանել է Սիրիայի քրդերի նկատմամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած զգուշացումը.
«Եթե Թուրքիան ներխուժի Արևմտյան (սիրիական) Քրդստան, ապա ողջ քուրդ ժողովուրդը կդիմակայի Թուրքիային: Այդ ժամանակ կմոբլիզացվեն համայն աշխարհի քրդերը: Էրդողանի դիրքորոշումը շովինիստական ու ռասիստական է»:










































