Իտալական «Յուվենթուս»-ի` արդեն նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն զարմացած չէ, որ ակումբը չի երկարաձգում պայմանագիրը իր հետ:
«Ես կստեմ, եթե ասեմ, որ սպասում էի՝ «Յուվենթուս»-ը պայմանագիրը կերկարաձգի: Ես երբեք չեմ մտածել, թե ինչու չեն երկարաձգում: Ես ամեն ինչ տվել եմ ակումբին, երկրպագուներին ու թիմին: Շատ ուրախ եմ այստեղ: Սակայն հիմա ես պետք է հետևեմ իմ ճակատագրին, և իմ ճակատագիրն այստեղ՝ Իտալիայում չէ: Միացյալ Նահանգները իմ տարբերակներից մեկն է: Այն հրաշալի երկիր է: Ես շատ ուրախ կլինեմ, եթե խաղամ այնտեղ, բայց դեռևս ոչ մի գործարք չեմ կնքել»,- CNN-ի փոխանցմամբ` ասել է Դել Պիերոն:






































