Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Խաղաղության ուժը (լուսանկարներ)

Եվ այսպես, երեկ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է Ամառային օլիմպիադան՝ քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը: Ամառային օլիմպիական խաղերը ըստ էության նաև քաղաքական իրադարձություն են, քանի որ հին ու բարի ավանդույթի համաձայն` Օլիմպիական խաղերի ժամանակաշրջանում աշխարհում դադարեցվում են ռազմական խաղերը՝ լռում են հրանոթները: Սակայն  այսօր մենք ցավալիորեն արձանագրում ենք, որ Օլիմպիադան կարծես թե կորցնում է իր այդ առաքելությունն ու ազդեցությունը, և ներկայումս աշխարհում շարունակվում են տարբեր զինված հակամարտությունները, որոնցից ամենաթեժը, իհարկե, Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմն է: Եվ սա մեզ՝ հայերիս համար կրկնակի ցավալի է, քանի որ այդ պատերազմի բովում է մի քանի տասնյակ հազարանոց հայ համայնքը: Հայերը կարծես թե անմիջական գործողությունների թատերաբեմում չեն, սակայն կասկած չկա, որ այդ ամենը անմիջականորեն սպառնում է նաև նրանցից յուրաքանչյուրին:

Այս իրավիճակում պետք է թերևս ուրախությամբ նկատել, որ հասարակական զգալի ընդդիմախոսության և ճնշման արդյունքում Հայաստանի իշխանությունն ու ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ն կատարեցին որոշակի քայլեր սիրիահայերին էական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Այս դեպքում ասում են` լավ է ուշ, քան երբեք: Սակայն մյուս կողմից` Հայաստանի իշխանությունն ուղղակի իրավունք չուներ սպասելու այնքան, մինչև հասարակական ճնշումը կհասներ այնպիսի մի մակարդակի, որից հետո արդեն ուղղակի խայտառակություն կլիներ ոչինչ չանելը: Մինչդեռ Հայաստանը պետություն է, և Սիրիայի հայ համայնքի ներկայիս խնդիրները այդ պետության համար լուրջ փորձություն լինելով` ըստ էության պետք է հանդիսանային ցուցիչ՝ թե որքանով են հասուն մեր պետությունը, մեր պետական կառավարման համակարգը, և թե որքանով է այն կենսունակ նման իրավիճակներում:

Այս առումով իրավիճակն, իհարկե, տխուր է, և միակ ուրախությունը կամ մխիթարությունն այն է թերևս, որ գոնե հասուն գտնվեց Հայաստանի հասարակությունը այս իրավիճակում և հասարակության համարժեք կեցվածքի շնորհիվ հնարավոր եղավ ադեկվատության դաշտ բերել նաև պետական կառավարման իներտ համակարգը` ստիպելով նրան շարժվել և ինչ-որ քայլեր ձեռնարկել:

Շատ ուրախալի կլիներ, իհարկե, որ ինչպես Հայաստանի հասարակությունն ազդեց Հայաստանի իշխանության վրա և մղեց անհրաժեշտ գործողությունների, այնպես էլ համաշխարհային օլիմպիական հանրույթը կարողանար բավարար ճնշում գործադրել իր կեցվածքով կամ էներգետիկայով և գոնե Խաղերի երեք շաբաթների ընթացքում Սիրիայում դադարեր արյունահեղությունը: Մեզ դա շատ է պետք` առաջին հերթին հանուն հայ համայնքի և  ընդհանրապես՝ հանուն անմեղ մարդկանց:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում