Սովորության համաձայն` Ավստրիան Օլիմպիական խաղերում առավելագույնս աչքի ընկած իր մարզիկներին պարգևատրում է ոչ թե գումարով, այլ ներդրումային ոսկե մետաղադրամների հավաքածուով:
Այսպիսով` Ավստրիայում օլիմպիական չեմպիոնը որպես պարգևատրում կստանա 27 000 եվրոյին համարժեք ոսկի:
Նման քաղաքականություն է որդեգրել նա Մալազիան. մարզիկը, ով կվաստակի երկրի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը, կստանա ոսկե ձուլակտուր, որի արժեքը կազմում է կես մլն եվրո:
Ղազախստանը ոսկե մեդալ ստացած մարզիկներին կպարգևատրի 200.000 եվրոյով, իսկ Ռուսաստանը` 100.000 եվրոյով: Նույնքան գումարով կպարգևատրվեն նաև Բելառուսի, Բուլղարիայի, Լիտվայի օլիմպիական չեմպիոնները: Եգիպտոսը օլիմպիական ոսկին գնահատում է 130 000 եվրոյով, իսկ Իտալիան պատրաստ է վճարել 140 000 եվրո:
Գերմանացի մարզիկները կպարգևատրվեն ընդամենը 15 000 եվրոյով: