ԱՄՆ-ի կառավարությունն Իսրայելին կհատկացնի 70 մլն դոլար օգնություն` «Երկաթե երկնակամար» հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման համար: Ավելի վաղ Պենտագոնն այդ նպատակով 205 մլն էր հատկացրել:
«Այս ծրագիրը մեծ նշանակություն ունի իսրայելցի ընտանիքների անվտանգության պահպանման համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ ԲարաՔ Օբաման:
Իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ համակարգը կտեղակայվի Էյլաթի հարևանությամբ: Իսրայելի ԶԼՄ-ների վկայությամբ` սա նմանատիպ առաջին փորձն է:
Ոչ պաշտոնական տվյալներով` ՀՊՀ-ն Էյլաթում տեղակայվել է հուլիսի 9-ին:
2012-ին եգիպտական սահմանից Էյլաթի ուղղությամբ երկու հրթիռ է բաց թողնվել: Պաշտոնական Կահիրեն հերքել է իր մասնակցությունն այդ գործողությանը:
«Երկաթե երկնակամար» հակահրթիռային պաշտպանության համակարգը ստեղծվել է ամերիկա-իսրայելական համատեղ ջանքերով:










































