Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան մեկնաբանել է կառույցի ու Ադրբեջանի համագործակցությունը էներգետիկ բնագավառում:
Նա ասել է, որ վերջերս ԵՄ ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի` Բաքու այցի շրջանակներում ձեռք է բերվել համաձայնություն ոչ միայն «Հարավային միջանցք» խողովակաշարի շուրջ, այլ նաև էներգետիկ անվտանգության, էներգիայի արդյունավետ տնօրինման և էներգառեսուրսների վերականգնման հարցերի շուրջ:
Կոբիան շեշտել է, որ Ադրբեջանը պետք է բարեփոխի էներգետիկ ոլորտին վերաբերող օրենսդրությունը և այն համապատասխանեցնի միջազգային չափանիշներին:
Եվրոպան Ադրբեջանում կարևորում է վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ օգտագործումը: Մասնավորապես եվրոպացիները պատրաստ են աջակցել քամու և արևի էներգիայի օգտագործման հարցում