«Ռոսպատենտը» մերժել է «Ռուսիմպորտ» ընկերությանը` Ռուսաստանում էլիտար ալկոհոլի խոշորագույն ներմուծողին` գրանցել «Միմինո» ապրանքային նշանը:
Ինչպես հայտնում է «Մարկերը», գերատեսչությունը ապրանքային նշանը չի գրանցել այն բանի համար, որ այն նույնացվում է Գեորգի Դանելիայի խորհրդային ֆիլմի հետ:
Թե ինչ արտադրատեսակ է «Ռուսիմպորտը» նախատեսել թողարկել այդ բրենդի ներքո, չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ «Միմինո» ալկոհոլը պետք է վաճառվի Իսպանիայում:
Ալկոհոլի վրացական անվանումը ընկերությունը բացատրում էր նրանով, որ ցանկացել է Իսպանիայի հյուսիսում ապրող բասկերի պատմությունը «կապել» կովկասցի ժողովուրդների պատմության հետ:
«Ռոսիմպորտը» պնդում է, որ «Միմինո» բառը չի մտածվել ֆիլմի հեղինակների կողմից, այլ սովորակլան վրացերեն բառ է, որը նշանակում է «բազե»:
«Միմինո» բրենդի իրավունքը պատկանում է «Մոսֆիլմ» կինոստուդիային, ռեժիսոր Գեորսի Դանելիային այդ իրավունքը միայն մասնակի է պատկանում:









































