Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` Կատալոնիայի Սուպերգավաթի խաղարկությունում «Էսպանյոլ»-ի դեմ կպայքարի «կապտանռնագույններ»-ի երկրորդ թիմը:
Հանդիպումը նախատեսված է հուլիսի 31-ին: Ակումբի ղեկավարության խոսքերով` նման որոշում է կայացվել առաջին թիմի խիտ գրաֆիկի, Իսպանիայի հավաքականի կազմում հանդես եկող ֆուտբոլիստների բացակայության և վնասվածքներ ստանալու վտանգի պատճառով:









































