Երեկ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում Մադոննայի համեգի ժամանակ կրկին ցուցադրվել է ֆրանսիական աջ ծայրահեղական Ազգային ճակատի առաջնորդ Մարի Լե Պենի սկանդալային տեսահոլովակը: Ավելի վաղ արմատական կուսակցության ղեկավարությունը հայտարարել էր, որ մտադիր է դատական հայց ներկայացնել փոփ-թագուհու դեմ՝ հուլիսի 14-ի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցած համերգի ժամանակ նույն տեսաշարը ցուցադրելու համար:
Տեսաշարում պատկերված են Հիտլերը, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը և Մարի Լե Պենը, որի ճակատին պատկերված է նացիստական տարբերանշանը:
«Ինձ հայտնի է դարձել, որ զայրացրել եմ ոմն Մարի Լը Պենի: Սակայն դրանում չարամտություն չի եղել, ես չեմ ցանկանում թշնամիներ ձեռք բերել»,- ասել Մադոննան համերգի մեկնարկից րոպեներ առաջ:
Տեսահոլովակը ցուցադրվել է բեմի էկրանին՝ «Nobody knows me» երգի կատարման ժամանակ:
Նման տեսանյութեր ամերիկյան երգչուհու համերգների ժամանակ ցուցադրվում են ոչ առաջին անգամ: 2006 թվականին էլ համերգի ժամանկ նա ցուցադրել էր Մարի Լը Պենի հոր՝ ազգային ճակատի հիմնադրի պատկերը՝ Սադամ Հուսեյինի և Ուսամա Բեն Լադենի կողքին:









































