ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն:
Հուլիսի 30-ին նշանակված «Կինգ դելյուքս»-«Միկա» հանդիպումը՝ Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտի փոխարեն կկայանա Երևանի «Միկա» մարզադաշտում հուլիսի 30-ին, ժամը 18:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:






































